National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2014
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 8

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին:

Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանը, ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայականին, ինչպես նաեւ հետեւանքների վերացման իրավական հիմնախնդիրներին:

Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին:

Լսումերին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել սփյուռքի երկու կառույցների՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի պատվիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ: Ելույթներ են ունեցել նաեւ Հայ Դատի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, հայկական ավանդական կուսակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակների հայտնի մասնագետներ, իրավագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ:

Զեկույցներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին, արծարծվել են տարբեր պատմական ժամանակահատվածներում իրականացված այդ հանցագործությունների պատմական եւ քաղաքական փոխկապվածության եւ փոխպայմանավորվածության հարցերը:

Հնչեցված ելույթներում մասնավորապես քննարկվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության կիրառելի իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները: Անդրադարձ է կատարվել ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարին, ներկայացվել են մի շարք պետություններում այդ հանցագործության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրության արդի կանոնակարգումները եւ քննարկվել են ժխտողականության հարցում առկա հիմնական մարտահրավերները: Վերլուծվել է ցեղասպանությունների հետեւանքների վերացման հարցում առկա միջազգային փորձը եւ դրանց հնարավոր լուծումների կիրառման կառուցակարգերը:

Որպես ցեղասպանական քաղաքականության իրականացման հիմքեր՝ մատնանշվել են եւ դատապարտվել կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականության, խտրականության, այլատյացության, ռասիզմի եւ հակասեմիթականության զանազան դրսեւորումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am